Տեղումների ժամանակ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքները։

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 12, 2011 15:25

«Տնտեսվարողների կողմից հարակից տարածքների պարտադիր բարեկարգման մասին պայմանգերի կատարումը Երեւանի ավագանու որոշումն է: Ուստի հետեւողական աշխատանք պետք է տարվի պարտավորությունների կատարման մասով»,-Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում նշել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:  Ընդգծվել  է նաեւ , որ, հատկապես տեղումների ժամանակ, տնտեսվարողները պարտավոր են իրականացնել իրենց օբյեկտների  հարակից տարածքների մաքրման աշխատանքները։

Անդրադառնալով մայրաքաղաքում տոնական զարդարման աշխատանքների ընթացքին` վարչական շրջանների ղեկավարներին ու առեւտրի եւ սպասարկումների վարչությանը հանձնարարվել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել նշված աշխատանքները, ինչպես նաեւ ապահովել մայրաքաղաքի տոնական լուսավորությունը:

Հանձնարարվել է նաեւ մայրաքաղաքի բոլոր կամուրջների, այգիների, պուրակների և մերձակա հատվածներում, փողոցներում ու բակային տարածքներում կատարվել լայնածավալ մաքրման աշխատանքեր:

«Երեւանն իր տոնական զարդարանքին համապատասխան մաքուր տեսք պետք է ունենա»,- նշել է Կամո Արեյանը:

Բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում և շքամուտքերում անօրինական առեւտրուրը կանխելու նպատակով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ակիվ աշխատանք տանել: Զեկուցվել է, որ անցյալ շաբաթվա ընթաքում արձանագրված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություներ եւ սահմանվել է ամենօրյա հսկողություն:

Ամենօրյա հսկողության ներքո է նաեւ մայրաքաղաքում եղեւնիների եւ սոճիների համար հատկացված տեղերում բացօթյա առեւտրի կազմակերպումը:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ շուկաների եւ ստորգետնյա անցումների սանիտարական վիճակի հետ կապված ստուգայցերի արդյունքում վիճակը այժմ գնահատվում է բավարար, իսկ այն տնտեսվարողների հանդեպ, որոնք կկախտեն սահմանաված կարգը` կկիրառվեն համապատասխան միջոցառումներ:

Հանձնարարվել է նաեւ գույքագրել լուսավորության անհրաժեշտություն ունեցող գետնանցումները և խնդրի լուծման ուղղությամբ համապատասխան առաջարկություն ներկայացնել:

Մանկապարտեզների ջեռուցման համակարգերի անցկացման հետ կապված տեղեկացվել է, որ աշխատանքներ  ամբողջությամբ ավարտված են: Ամփոփելով նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի որակի նկատմամբ կատարված ստուգումների արդյունքները` վերահսկողության վարչության պետը ներկայացրել է, որ մանկապարտեզներում հայտնաբերվել է խախտման 3 դեպք: Կամո Արեյանը պատասխանատուներին եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է պարզել պատճառները և շարունակել հետեւողական աշխատանքը`արձանագրելով բոլոր խախտումները:

Աղբահանության պայմանագրերի կնքման եւ վարձավճարների հավաքագրման մասով Կամո Արեյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ պետք է հստակեցվի 2012 թվականի ընթացքում սանիտարական մաքրման սխեման եւ կազմակերպման կարգը:

Զեկուցվել է, որ , ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի, ամբողջությամբ գույքագրվել են մայրաքաղաքի արտաքին լուսավորություն չունեցող փողոցները, այգիներն ու պուրակները, հրապարակներն ու անցումները, որոնց ֆինանսավորումը կնախատեսվի 2012 թվականի համայնքային բյուջեում:

Ուսումնասիրություների արդյունքում անբավարար գնահատելով մայրաքաղաքում տարբեր վթարների հետեւանքով իրականացվող փորվածքների ասֆալտբետոնե ծածկի եւ մայթերում սալահատակի վերականգնման աշխատանքերի որակը` համապատասխան վարչությունների եւ վարչական շրջանների  ղեկավարների հանձնարարվել է հսկողություն սահմանել վթարների արագ վերացման եւ վերականգնման ուղղությամբ եւ նոր դեպքերի վերաբերյալ արձագանքել անմիջապես:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 2203 անգամ:
Print Friendly

Leave a Reply