Ֆրանսիայի նախկին վարչապետը կմասնակցի նախագահական ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 12, 2011 15:20

Ֆրանսիայի նախկին վարչապետ  և  «Միացյալ հանրապետություն» շարժման ղեկավար Դոմինիկ դե Վիլպենը հայտարարել է  2012թ գարնանը նախագահական ընտրություններին  մասնակցելու  իր մտադրության մասին:  Այս մասին հաղորդում է  Agence France-Presse-ը:

Վիլպենը,  TF1հեռուստաալիքի փոխանցմամբ,  ասել է, որ  նախագահ ընտրվելու դեպքում  ինքը մտադիր է  առաջին հերթին առաջ տանել Ֆրանսիայի շահը ի տարբերություն ներկա իշխանության`  ի դեմս Նիկոլա  Սարկոզիի:

«Այսօր մենք կորցնում ենք մեր անկախությունը : Մենք  հետևում ենք ուրիշների հետաքրքրություններին, ոչ թե Ֆրանսիայի հետաքրքրությանը:  Մենք ավելի համարձակ պետք է լինենք», – հայտարարել է նախկին վարչապետը:

Ապրիլին սպասվող ընտրություններին  դե Վիլպենը, ում  ռեյտինգը առայժմ գնահատվում է մեկ տոկոս , պետք է  մրցի  իր հին հակառակորդ Սարկոզիի, սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օռլանդի , աջ կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուի  և  ծայրահեղ աջերի առաջնորդ  Մարին Լե Պենի հետ:

Համաձայն LH2 կենտրոնի վերջին հարցումների , առաջին փուլում Սարկոզիին ձայն կտա  ընտրողների 26 տոկոսը, Լե Պենին` 13,5-ը, Բայրուին`7տոկոսը:  Առայժմ նախագահական մրցավազքի ֆավորիտը Օռլանդն է, որի օգտին պատրաստ են ձայն տալ ընտրողների 31,5 տոկոսը:

Վերլուծաբանների գնահատականներով, պահպանողական դե Վիլպենին կհաջողվի ընտրապայքարի ընթացքում իր կողմը գրավել Սարկոզիի ընտրազանգվածի  մի մասին:  Սարկոզիի կողմնակիցներն արդեն  հորդորել են նախկին վարչապետին ետ կանգնել իր նախագահական հավակնություններից և անձնական շահերը վեր չդասել ժողովրդի շահերից:  Ավելի վաղ Դոմինիկ դե  Վիլպենը փորձել է  մրցել  Նիկոլա Սարկոզիի հետ 2007թ.  նախագահական ընտրություններին,սակայն պարտվել է :

Դոմինիկ դե  Վիլպենը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Ժակ Շիրակի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում`2005թ-2007թ: 2002-2004թթ.  դե Վիլպենը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էր, իսկ մինչ այդ Շիրակի աշխատակազմի  ղեկավարը:

 

Դիտվել է 1600 անգամ:
Print Friendly

Leave a Reply