Եվրոպայի մաս կազմող Ստամբուլում միջնադարյան բարքեր են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2011 14:46

Եվրոպայի մաս կազմող Ստամբուլում միջնադարին հատուկ միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքի Քասըմփաշա թաղամասի սրճարաններից մեկի տերը սպանել է սրճարանում ընկերուհու հետ համբուրվող երիտասարդին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, սրճարանի սեփականատեր Քադիրը նկատողություն է արել համբուրվող զույգին, ինչի պատճառով ծագած վիճաբանության ժամանակ նա ատրճանակով սպանել է երիտասարդին: Դրանից հետո սրճարանատերն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, թե սրճարանում զույգն իրեն «անվայել» է պահել եւ ինքը ստիպված է եղել «միջամտել»:

 

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply