Վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 12, 2011 14:42

Դեկտեմբերի 11-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին` Նորատուս գյուղին հարակից հատվածում, վրաերթի է ենթարկել երիտասարդին և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, բերման է ենթարկվել 53-ամյա մի տղամարդ, որը խոստովանել է, որ վրաերթը «ԳԱԶ-3110-101» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1220 անգամ: