Հորանջելը համակրաքի նշան է. հոգեբաններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2011 14:08

Պիզայի համալսարանի գիտնականները գտնում են, որ հաճախակի հորաջելը  ոչ թե խոսում է  մարդու հոգնածության աստճանի մասին, այլ թե նրան շրջապատող մարդիկ  որքանով են նրա հետ մտերիմ:  Հորանջելու վարակիչ լինելու  հատկությունը կարող է շատ բան ասել  մարդկանց հարաբերությունների մասին ,   հաղորդում է   BBC հեռուստառադիոընկերությունը:

Գիտությունը չի կարող ճշգրիտ պատասխանել այն հարցին,  թե ինչու մարդկանց մի մասը հորանջում է վարակիչ, իսկ մի մասը `ոչ: Սակայն Պիզայի համալսարանի գիտնականները  գտնում են, որ «հորաջելու շղթայական ռեակցիան »   տեղի է ունենում միայն մոտիկ մարդկանց միջև:   Ուրիշ  խոսքով, եթե դուք  քաղցր հորանջել եք ձեր մտերիմների շրջապատում, ապա ավելի մեծ է  հավանականությունը, որ   նրանք առանց գիտակցելու  կհորանջեն ձեզնից հետո, քան այն ուղևորները, ովքեր   ձեր հորանջելու պահին  ձեզ  հետ միասին գտնվում են տրանսպորտում: Որքան մոտիկ է  մարդը ձեզ, այնքան մեծ է հավանականությաունը, որ նա, ձեզ հետ գտնվելով միևնույն շրջապատում, «կվարակվի» ձեր հորանջից:

Իտալական հոգեբանները փորձ են իրականացրել, որին  մասնակցել է  109 տղամարդ և կին ԱՄՆ-ից, Եվրոպայից,Ասիայից և Աֆրիկայից:

Հետազոտողները մեկ տարվա ընթացքում  խնդրել են հետազոտվողներին ֆիքսել թե քանի անգամ և ում շրջապատում են նրանք հորանջել: Պարզվել է` տարվա հորանջների կեսը   մարդիկ  կատարել են մտերիմների շրջապատում, մեկ քառորդը ` բարեկամների  հետ շփվելիս, մեկ ութերորդը `  ծանոթների հետ զրուցելիս և շատ հազվադեպ են հորանջել  քիչ ծանոթ մարդկանց շրջապատում: Բացի այդ, շրջապատից է կախված եղել փորձի մասնակիցների  հորանջելու հաճախականությունն ու վարակիչ լինելը:

Այսպիսով , հետազոտողներն ասում են, որ հորանջելով  մենք անգիտակցաբար մեր զրուցակցին ենք  հայտնում մեր կարեկցանքը, հիացմունքը, հիասթափությունն ու այլ զգացմունքներ: Հետաքրքիր է , որ մինչև 5 տարեկան երեխաները  «վարակիչ» հորանջելու հատկություն չունեն: Հոգեբանները բացատրում են , որ  մանուկները  դեռ շատ   եսասեր են  և  ունակ չեն  կարեկցանքի:

Դիտվել է 2549 անգամ:
Print Friendly

Leave a Reply