Երկու պատահար, երկուսն էլ մահվան ելքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 12, 2011 14:07

Դեկտեմբերի 11-ին, ժամը 13-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ջրաքլորացման կայանի պարսպին:
Վարորդը` 25-ամյա Արթուր Ավագյանը, տեղում մահացել է:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 20-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գորիս ճանապարհի 225-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճանապարհին կայանված «Ինտերնացիոնալ» մակնիշի բեռնատարի վարորդին, որը տեղում մահացել է:
Ոստիկանությունից հաղորդում են, որ երկու դեպքերի առնչությամբ էլ կատարվում է քննություն:
Դիտվել է 811 անգամ: