Դանիայում Թուրքական ավիաուղիների (THY) դեմ հետաքննություն է սկսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2011 13:58

Թուրքական ավիաուղիներում (THY) աշխատող 13 արտասահմանցի օդաչուներ քննադատության են ենթարկել THY-ին՝  նշելով, որ թուրք օդաչուների մի մասը չունի բավարար մասնագիտական գիտելիքներ, վատ է տիրապետում անգլերենին, ինչը կարող է վթարների պատճառ դառնալ։

Ինչպես տեղեկացնում  է քրդական Firat-ը, THY-ում աշխատող արտասահմանցի 13 օդաչուներ հարցազրույց են տվել դանիական հայտնի Politiken թերթին՝ հայտարարելով, թե THY-ի արտաքին հաջողության հետեւոմ լրիվ ուրիշ իրականություն կա։ «Թուրք օդաչուների անգլերենի վատ իմացության պատճառով շատ հաճախ չեն կարողանում հրամանները հասկանալ եւ թռիչքից առաջ եւ հետո չեն կարողանում իրականացնել անվտանգության հետ կապված միջոցառումները»,-նշել են օդաչուները՝ հիշեցնելով թուրք օդաչուների մի շարք սխալներ։

Դանիայի հեռահաղորդակցության նախարար Հենրիք Դամ Քրիստենսենը հայտնել է, թե Politiken թերթում հրապարակվածի առընչությամբ THY-ի դեմ ծառայողական հետաքննություն է սկսվել։  Նախարարը նշել է, թե հրահանգել է ուսումնասիրել եվրոպական մյուս երկրներում THY-ի հետ կապված պնդումները։

 

NEWS.am

 

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply