Այսօր Երեւանում տեղի կունենա ամանորյա բարեգործական համերգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 12, 2011 13:50

Դեկտեմբերի 12-ին Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգային դահլիճում Հայաստանի հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ տեղի կունենա ամանորյա բարեգործական համերգ:

Համերգի կազմակերպիչն է ՀՀ ԱԳ նախարարի տիկնոջ՝ Նատալիա Նալբանդյանի ղեկավարությամբ գործող «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիան: Համերգից ստացված հասույթը կնվիրաբերվի Երեւանի Ղազարոս Սարյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի վերանորոգմանը:

 

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply