Սպորտը` ուսանողների աչքերով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 12, 2011 13:48
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվեց «Սպորտը` ուսանողների աչքերով » անունը կրող լուսանկարների մրցույթ: Ներկայացվել էին Երևանի 15 բուհերի ուսանողների 151 աշխատանքներ: Ընտրվեցին 42 լուսանկարներ, որոնք ցուցադրվեցին ՀԱՕԿ-ի հարկաբաժնում:
Մրցույթի հանձնախումբը լավագույն ճանաչեց Դամիան Հովհաննիսյանի /ԵՊՀ /, Մհեր Հակոբյանի /ԵՊՏՀ / և Լաուրա Սամվելյանի /ԵՊԼՀ / ներկայացրած գործերը: Նշած եռյակի անդամներից յուրաքանչյուրն ստացավ 100 հազար դրամ: 30 հազարական դրամով պարգևատրվեցին նաև սահմանված 9 անվանակարգերում հաղթած հեղինակները:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժին






Facebook
Tweet This
Email This Post
