Ասիայում գտել են առնետներին ուտող ձուկ-վարունգ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 12, 2011 13:31
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը հաղորդում է, որ անցյալ տարի Մեկոնգ գետի շրջակայքում բնագետները հայտնաբերել են ավելի քան 200 նոր տեսակի բույսեր և կենդանիներ: Դրանց թվում են մողեսներ, որոնք միայն իգական սեռի են, ձուկ-վարունգներ, բույսեր, որոնք կերակրվում են թռչուններով և առնետներով և այլ տեսակ բաներ, հաղորդում է The Telegraph-ը:
Ասիական Մեկոնգ գետի երկարությունը 4500 կմ է , այն հոսում է Կամբոջայով, Լաոսով, Թաիլանդով, Մյանմայով և Հարավային Չինաստանի Յունան նահանգով: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ներկայացուցիչները վերջերս հրապարակել են զեկույց, որտեղ ասվում է , որ այդ մեծ տիրույթում անցյալ տարի բնագետները երկու օրը մեկ հանդիպում էին գիտությանը անհայտ բույսերի և կենդանիների: Ընդամենը մարդուն անհայտ ֆլորայի և ֆաունայի 200 տեսակ է գտնվել:
Հայտնաբերված յուրատեսակ «կենդանիների» թվում է սուր ցցված քթով կապիկը, որն ունի Էլվիս Պրեսլի մազափնջից և որը անձրևի ժամանակ գլուխը թաքցնում է ծնկների արանքում, որպեսզի խոնավությունը չմտնի նրա բարձր ցցված քթից ներս:
Այս զվարճալի կապիկներն ապրում են Մյանմայի լեռնային վայրերում` Կաչինում: Բացի այդ, գիտնականներին զարմացրել են յուրատեսակ մողեսները, որոնք միայն իգական սեռի են : Բազմանալու համար նրանց արու հարկավոր չէ, այդ սողունները բազմանում են բաժանման եղանակով:
WWF-ի ցուցակում տեղ են գտել նաև վառ նարնջագույն թաթերով , դեղին վզով և կապտա-մոխրագույն ձկան մարմնով , ձևով և գույնով վարունգ հիշեցնող հեկկոն (մողեսի տեսակ) և գիշատիչ բույսերի հինգ տեսակ, որոնք սնվում են թռչուններով և նույնիսկ առնետներով:
Ինչպես նկատել է հիմնադրամի ներկայացուցիչ Ստյուարդ Չեմպենը , նոր գտնված կենդանիներից շատերը կարող են անհետանալ մինչ ուսումնասիրվելը: Նրանց մի մասը վերանալու եզրին է: Պատճառները մի քանիսն են : Կենդանիների մի մասին կարող են ուտել ավելի մեծ գիշատիչներ, մյուսներին բռնում և վաճառում են արտասահմանում , իսկ երրորդներին որսում են նրանց օրգանները վաճառելու համար: Օրինակ տեղական ռնգեղջյուրների վրա կրակում են եղջյուրի համար, որոնք կարևոր դեր են կատարում ավանդական ասիական բժշկության մեջ:
WWF-ի ներկայացուցիչները բաց նամակ են հղել Մեկոնգ գետի ափերին գտնվող պետություններին` պահաջելով լրացուցիչ գումար հատկացնել տեղի վայրի բնության պահպանման համար:






Facebook
Tweet This
Email This Post
