Կիևյան կամրջից նետված անձի դիակը գտել են գետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 12, 2011 13:16
Դեկտեմբերի 11-ին`ժամը 11.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից մարդ է նետվել:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հերթապահ խումբը:
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 30-40 տարեկան, անձը չպարզված տղամարդու դիակ և հանձնվել «1-02» ծառայության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
