Ինչքան է Հայաստանի մարզիկների պարգևատրման փողը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 12, 2011 12:32

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով 08.01.01 “06.Միջազգային մարզական միջոցառումների հաղթողների և մրցանակակիրների դրամական մրցանակների հանձնում” ծրագրով նախատեսված է 50,000.0 (հիսուն միլիոն) հազար դրամ գումար:
2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը մասնակցել են տարբեր միջազգային միջոցառումների, որտեղ նվաճել են մրցանակային տեղեր: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի “Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին” N462 որոշման` օլիմպիական խաղերում և աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, համաշխարհային ուսանողական խաղերի և պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիրներին հասանելիք մրցանակային գումարները կազմում են 110,974.5 (մեկ հարյուր տաս միլիոն ինը հարյուր յոթանասունչորս հազար հինգ հարյուր) հազար դրամ : Հաշվի առնելով վերոնշյալը և հավելվածով ներկայացրած հաշվարկները՝ անհրաժեշտություն է առաջացել 2011 թվականին օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել ևս 60.947,5 (վաթսուն միլիոն ինը հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր) հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման “Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից” հոդվածով):

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply