Մանկապարտեզի մոտ պայթուցիկի փոխարեն հրավառության արկի դատարկ տուփ են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 12, 2011 12:24
Այսօր` դեկտեմբերի 12-ին, ժամը 10:51-ին Երևանի «1-02» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացու ահազանգի համաձայն` Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 37 շենքի և թիվ 303 մանկապարտեզի մոտ պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նշված հասցեում հայտնաբերվել է հրավառության արկի դատարկ տուփ:






Facebook
Tweet This
Email This Post
