ՀՀ նախագահն այսօր աշխատանքային այցով կմեկնի Իտալիա

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | December 12, 2011 11:13

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն եւ Վատիկան:

Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի, Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ:

Հռոմում Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Բրասկի թանգարանում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» խորագրով ցուցահանդես:

ՀՀ նախագահը Վենետիկում կմասնակցի երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո բացվող «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:

Սերժ Սարգսյանը Վենետիկում հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների եւ Իտալիայի հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նախատեսված է նաեւ ՀՀ նախագահի հանդիպումը «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետների հետ:

Սերժ Սարգսյանը կայցելի Վենետիկի քաղաքապետարան եւս, որտեղ ներկա կգտնվի Երեւանը եւ Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացը սկսելու վերաբերյալ երկու քաղաքների միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply