Իրանում խոշոր գազի հանքավայր է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2011 10:33

Կասպից ծովի Իրանի ջրային տիրույթում  հայտնաբերվել է  գազի մեծ քանակություն, դեկտեմբերի 11-ին  այս մասին հաղորդել է Իրանի էներգետիկայի նախարարության կայքը:

Նախարար Ռոստամ Քասեմին  մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ  գազի նոր  հանքավայրը գտնվում է  700մ խորության վրա:  Մինչ այժմ Կասպից ծովի իրանյան մասի գազի պաշարները  գնահատվում էին 311 միլիարդ կուբամետր, սակայն  գտնված  էներգապաշարները  կարող են այդ թիվը մի քանի անգամ գերազանցել: Նախնական տվյալներով  նոր հանքավայրում կա  1,4տրիլիոն կուբամետր գազ:

Քասեմին  ճշտել է, որ  հանքավայրը գտնելուց առաջ երկար տարիներ հետախուզական աշխատանքներ են իրականցվել:  Կասպից ծովում խոշոր ծավալի գազ գտնելու առաջին փորձերը կատարվել են դեռևս Իսլամական հեղափոխությունից առաջ` 1979թ.:

Իրանը Ռուսաստանից հետո երկրորդն է գազի պաշարներով: Իրանական գազի մեծ մասը օգտագործվում է ներքին շուկայում

 

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply