Գերմանական հյուրանոցի համարում հարյուր օձ են հայտնաբերել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 12, 2011 9:52
CNN-ը հաղորդում է , որ Քյոլնի ոստիկանությունը կալանավորել է հյուրանոցի երեք կենվորի, այն բանից հետո, երբ նրանց համարում հայտնաբերել են 100 օձ, 70 կրեա և 20 գորտ:
Դեկտեմբերի 9 -ին հյուրանոցի աշխատակիցը աստիճանների վրա հայտնաբերել է օձ և կանչել ոստիկանություն: The Local-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը խուզարկել է երեք չինացիների իրերը և այնտեղ հայտնաբերել կենդանիներին: Կենվորներին ձերբակալել են էկզոտիկ կենդանիների մաքսանենգության մեղադրանքով, հետո բաց են թողել մի քանի հազար դոլար գրավի դիմաց:
Օձերին, կրեաներին և գորտերին հյուրնկալել է Քյոլնի գազանանոցը, որտեղ մասնագետները կպարզեն նրանց տեսակները: Դեռ հայտնի չէ, թե այդ կենդանիները որքանով են հազվագյուտ: Հայտնի չէ նաև թունավոր են նրանք, թե ոչ: Սակայն գորտերի վառ գույները ապացուցում է այդ տարբերակի իսկությունը:
Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես են կարողացել այդ էկզոտիկ կենդանիներին բերել Գերմանիա






Facebook
Tweet This
Email This Post
