Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Վիենայում հրաժարվել է սեղան նստելԷխուդ Բարաքի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 11, 2011 13:34

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Վիենայում միջազգային կոնֆերանսի ժամանակ հրաժարվել է մասնակցել ճաշին, որին ներկա է եղել Իսրայելի պաշտպանության նախարար Էխուդ Բարաքը, հաղորդում է “Հարեցը”.

Գյուլի  ադմինիստրացիայից բացատրել են, որ նախագահ Գյուլը հրաժարվել է World Policy Conference-ի շրջանակներում կազմակերպած ճաշից, երբ իմացել է, որ այնտեղ ներկա է գտնվելու Բարաքը: Նա հրաժարվել է նաև խմբակային լուսանկարին մասնակցելուց, որին ներկա է եղել Բարաքը: Դրա փոխարեն նա այցելել է Վիենայի թուրքական թաղամասը:

Թուրքիայի և Իսրայելի դիվանագիտական հարաբերությունները վերջին ժամանակները սրված են:  Տարաձայնության պատճառներից մեկը «ազատության նավատորմի» հետ կապված հարցն էր:  2010 թ. իսրայելական դեսանտի իջեցումը «ազատության նավատորմի» վրա,որը հումանիտար բեռ էր տանում Գազայի հատված,տարավ Թորքիայի ինը քաղաքացու կյանք:

 

 

Դիտվել է 1636 անգամ:
Print Friendly

Leave a Reply