Տանը բռնկված հրդեհի հետևանքով յոթանասունամյա տան տիրոջ վիճակը ծայրահեղ ծանր է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 11, 2011 13:25

Այսօր,ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Երևանի փողոցի թիվ11 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը:  Մ.Խաչատրյանին պատկանող երկհարկանի տան երկրորդ հարկի ննջասենյակում այրվել է մահճակալ և անկողին: 1942թ. ծնված Մ.Խաչատրյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է այրվածքների կենտրոն:  Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Դիտվել է 1532 անգամ:
Print Friendly

Leave a Reply