«Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը քարով կոտրել և «Աղստև» գետն է նետել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 10, 2011 21:06

Դեկտեմբերի 9-ին Իջևանի քաղաքապետարանից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը կոտրել է Իջևանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հուշարձանի աջ ձեռքը քարով կոտրել և «Աղստև» գետն է նետել 51-ամյա Մարտուն Ղ.-ն:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 992 անգամ: