Երեք ավտոպատահար `հինգ վիրավոր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 10, 2011 15:09
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ի սահմաններում Բջնի գյուղում իրար են բախվել «ԶԻԼ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21102-119» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply