Չեխիայում սպանություն կատարողը ձերբակալվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 10, 2011 15:02
Դեկտեմբերի 9-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները Երևանի Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 31-ամյա Արտավազդ Բարսեղյանին, որը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքի 7-րդ դատարանի կողմից հետախուզվում էր սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Ա. Բարսեղյանը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և հետախուզումը նախաձեռնողին:

 

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply