Լեգենդար «Արարարտի» ավագը 65 տարեկան է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 10, 2011 13:03

Փառաբանված «Արարատ» ֆուտբոլային թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը դեկտեմբերի 10-ին դարձավ  65 տարեկան:

Նա ծնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում և հետագայում տեղափոխվել է Հայաստան: Զանազանյանը խաղացել է Երևանի «Սպարտակ», Կապանի «Լեռնագործ», Գյումրիի «Շիրակ» թիմերում, 1966-ից` «Արարատում»: 1976-ին նա տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»: Կիսապաշտպանը «Արարատի»կազմում դարձել է ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր և չեմպիոն: «Արարատի» կազմում Զանազանյանն անցկացրել է 243 խաղ և դարձել է 56 գոլի հեղինակ: Նա հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում, իսկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում 1972-ին  բրոնզե մեդալ է նվաճել Մյունխենում կայացած օլիմպիական խաղերում: ԽՍՀՄ հավաքականի կազմում նա խաղացել է վեց անգամ` դառնալով մեկ գոլի հեղինակ, իսկ ահա ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում , մասնակցելով 12 խաղի, խփել է չորս գնդակ:

Զանազանյանը մարզել է հայական տարբեր ակումբներ, իսկ  ներկայումս «Բանանց» ֆուտբոլային ակումբի փոխնախագահն է: 2008-ին նրան շնորհվել էԵրևանի պատվավոր քաղաքացու կոչում: Զանազանյանը 2009-ից ՀՀ հանրային խորհրդի անդամ է:

«Անկախ» թերթի և կայքի ամբողջ անձնակազմը շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստին, նրան մաղթում ամենայն բարիք, առողջություն և  բեղուն աշխատանքով իմաստավորված` երկար տարիների կյանք:

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply