Դեկտեմբերի 10–14–ը կմեկնարկի ռուսական ֆիլմերի շաբաթ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 10, 2011 10:20

Հայաստան-Ռուսաստան մշակութային համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 10-14-ը Մոսկվայի տանը կանցկացվի, Ռուսական ֆիլմերի շաբաթ: Ինչպես հայտնում են մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, դեկտեմբերի 10–ին, ժամը 13–ին, Մոսկվայի տան սրահում տեղի կունենա ռուսական ֆիլմերի շաբաթվան նվիրված ասուլիս, որին կմասնակցեն Մոսկվայից ժամանած հյուրեր, ռուս դերասաններ, կազմակերպիչներ։

Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00, Հայաստանի նկարիչների միության սրահում տեղի կունենա «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստ» պատկերագրքի շնորհանդեսը և ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

 

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply