Հարուցվել է քրեական գործ՝ փոխգնդապետի կողմից լիազորություններն անցնելու դեպքի առթիվ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 10, 2011 9:05

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում կատարված ստուգման արդյունքների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է   քրեական գործ՝ Կոտայքի մարզային քննչական բաժնի պետի՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:

Հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի համաձայն՝ փոխգնդապետը, անցնելով իր լիազորությունները, բռնություն է գործադրել իր ենթակայության ներքո աշխատող քննիչի նկատմամբ, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը՝ կասկածելով հանցագործություն կատարելու մեջ:

ՀՀ քրեական  օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված սույն քրեական գործով կատարվում է նախաքննություն:

Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

 

 

 

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply