Հրդեհ Բուզանդի փողոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 10, 2011 7:56

Դեկտեմբերի 10-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 34 շենքի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել տաս մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել` 03.11-ին: Այրվել են կառուցվող շենքի 16-րդ հարկում մոնտաժված փայտակաղապարները` 400 քմ:

 

 

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply