Rolling Stone և NME ընտրել են 2011թ. լավագույն ալբոմները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 9, 2011 21:58


Ամերիկյան  Rolling Stone ամսագիրը հրապարակել է 2011 թ. լավագույն երգերն ու ալբոմները:

50մակարդակի երկու ռեյտինգներում առաջին տեղում բրիտանական պոպ  երգչուհի Ադելն է, նրա տեսաերիզ “21”-ը աշխարհում ամենավաճառվողն է և Rolling Stone-ի ռեյտինգում առաջին տեղում է: Ցուցակում երկրորդը  Jay-Z և Կանե Ուեստի  “Watch The Throne”ռեպն է: Եռյակը եզրափակում է Պոլ Սայմոնը` իր “So Beautiful Or So What”ձայնապնակով:

2011 թ. Rolling Stone-ի  լավագույն ալբոմների առաջին տասնյակը այսպիսին է`

  1. Ադել – 21
  2. Jay-Z և Կանյե Ուեստ – “Watch The Throne”
  3. Պոլ Սայմոն – “So Beautiful Or So What”
  4. Fleet Foxes – “Helplessness Blues”
  5. Radiohead – “The King Of Limbs”
  6. Լեդի Գագա – “Born This Way”
  7. The Decemberists – “The King Is Dead”
  8. Wilco – “The Whole Love”
  9. Wild Flag – “Wild Flag”
  10. Ռոբի Ռոբերտսոն – “How To Become Clairvoynt”

Rolling Stone –ից Տոպ-50 տարվա լավագույն երգերը գլխավորում է Ադելի”Rolling In The Deep” երգը:  Երկրորդ տեղում հայտնվել են Jay-Z և Կանյե Ուեստը իր “Niggas In Paris”-ով, երրորդ տեղում Բրիտնի Սպիրսն է իր  “Till The World Ends”կոմպոզիցիայով:

Լավագույն տրեկերի առաջին տասնյակը հրատարակչության ձևաչափով այսպիսին է`

  1. Ադել – “Rolling In The Deep”
  2. Jay-Z և Կանյե Ուեստ – “Niggas In Paris”
  3. Բրիտնի Սպիրս– “Till The World Ends”
  4. Foo Fighters – “These Days”
  5. Պոլ Սայմոն – “Rewrite”
  6. Radiohead – “Lotus Flower”
  7. Լեդի Գագա  – “The Edge Of Glory”
  8. Բեյոնսե – “Countdown”
  9. Լիլ Ուեյն – “Six Foot Seven Foot” (Feat. Cory Gunz)
  10. The Decemberists – “Don’t Carry It All”

2011թ. իր արդյունքները հրապարակել է նաև բրիտանական երաժշտական  New Musical Express ամսագիրը`իր այս շաբաթ լույս տեսած համարում: Լավագույն  50 ալբոմների և տրեկերի ցուցակը  NME ձևաչափով  ներկայացնում է Stereogum-ը:

2011թ. լավագույն սկավառակը  NME –ն համարել է երգչուհի Պի Ջեյ Խարվիի “Let England Shake”-ը: Երկրորդ և երրորդ տեղում են  “The English Riviera” Metronomy և  “Skying” The Horrors ալբոմները:

Ըստ New Musical Express-ի տարվա լավագույն տասը տեսաերիզներն են հետևյալները`

  1. Պի Ջեյ Խարվին– “Let England Shake”
  2. Metronomy – “The English Riviera”
  3. The Horrors – “Skying”
  4. Wild Beasts – “Smother”
  5. Kurt Vile – “Smoke Ring For My Halo”
  6. Arctic Monkeys – “Suck It And See”
  7. St. Vincent – “Strange Mercy”
  8. Katy B – “On A Mission”
  9. tUnE-YarDs – “w h o k i l l”
  10. WU LYF – “Go Tell Fire To The Mountain”

Տարվա լավագույն երգը ճանաչվել է  երիտասարդ երգչուհի Լանա Դել Ռեյի “Video Games” երգը: Երկրորդը Odd Future խմբի կատարող Տայլեր Օկոնմայի հիպ-հոպն էր, որը հայտնի է ինչպես   Tyler, The Creator` իր “Yonkers” տրեկով, իսկ երրորդ տեղում  The Horrors –ն է ` “Still Life” երգով:

Ըստ NME 2011թ. տասը  լավագույն կոմպոզիցիաներն են

  1. Լանա Դել Ռեյ – “Video Games”
  2. Tyler, The Creator – “Yonkers”
  3. The Horrors – “Still Life”
  4. Պի Ջեյ Խարվին – “The Words That Maketh Murder”
  5. Wild Beasts – “Bed Of Nails”
  6. Battles – “Ice Cream”
  7. Metronomy – “The Bay”
  8. tUnE-yArDs – “Bizness”
  9. Howler – “I Told You Once”
  10. M83 – “Midnight City”

 

 

Դիտվել է 1593 անգամ:
Print Friendly

Leave a Reply