Ավարտական վկայականներ ՌԱՀՀԿ Երիտասարդական դպրոցի ունկնդիրներին
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 9, 2011 19:29
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) Երիտասարդական դպրոցն այսօր ավարտեց եռամսյա ծրագրով սեպտեմբերի 16-ից մեկնարկած սեմինար-պարապմունքների լրիվ դասընթացը: Շարքի` «Սփյուռք, Հայրենիք, ազգային ինքնություն» թեմայով վերջին դասախոսությունը լսարանին ներկայացրեց փորձագետ Արմեն Գրիգորյանը:
Հավարտ դասընթացների` ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար Մանվել Սարգսյանը սեմինարի մասնակիցներին հանձնեց համապատասխան վկայականներ: «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ընդհանուր վերտառությամբ ծրագիրը հաջողությամբ ավարտված է:






Facebook
Tweet This
Email This Post
