Այս շաբաթ իրականացվել է 13,6 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 9, 2011 16:56

2011 թ. դեկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76,853,658 ԱՄՆ դոլար 382.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 97,019,103 ԱՄՆ դոլար 383.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 383.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է   1.335,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 383.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,151,013 EUR 510.81 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 10,869,198 EUR 516.16 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 559,385,437 ՌԴ ռւբլի 12.07 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 112,782,969 ՌԴ ռւբլի 12.27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 66.6 մլն ԱՄՆ դոլար:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply