Քննարկվել են Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրում հնարավոր ընդգրկմանն առնչվող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | December 9, 2011 16:47

Երևանի դպրոցների Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրում հնարավոր ընդգրկմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի և ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Երևանի քաղաքապետի անունից ողջունելով հյուրերին՝ Վանո Վարդանյանը նշել է, որ քաղաքապետարանը հետաքրքրված է ծրագրով և պատրաստ է այն կիրառել նաև Երևանում։

Հյուրերը,  ներկայացնելով ծրագրի ռազմավարությունն ու իրականացման հիմնական մեխանիզմները, նշել են , որ այն հաջողությամբ կիրառվում է աշխարհի 70 երկրներում և շուրջ 20 միլիոն դպրոցական է օգտվում ծրագրից։

Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը, ուսումնասիրելով շուկան և առկա հնարավորությունները, եռամսյա ժամկետում կկազմի  մայրաքաղաքում «Դպրոցական սնունդ»  ծրագրի ներդրման հայեցակարգ, որի հիման վրա էլ կկազմվի աշխատանքային ծրագիր։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply