«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանին բերման են ենթարկել ՊԵԿ-ի քննչական բաժին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 9, 2011 15:17

Երեւանում, այսօր` դեկտեմբերի 9-ին, Պետեկամուտների կոմիտեի երկու աշխատակիցներ բերման են ենթարկել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՊԵԿ-ի քննչական բաժանմունքից փոխանցեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը:

«Ներկա պահին գտնվում եմ ՊԵԿ-ի  քննչական բաժանմունքում: Բայց ինձ բերման են ենթարկել կեղծ ցուցմունքների հիման վրա, որպեսզի ինձ ճնշեն»,- ավելացեց Նարեկ Հարությունյանը, հավելելով, որ այս պահին ավելին ասել չի կարող: Նա ընդամենը հասցրեց ասել, որ իրենց բերման են ենթարկել իր հոր քառասունքի օրը:

1in.am-ի փոխանցմամբ Հարությունյանի  նկատմամբ մեղադրանք է առաջադրվում քրեական օրեսգրքի 250 (չարամտորեն խուսափել հարկեր վճարելուց) և190 (փողերի լվացում) հոդվածներով:

Գործը կապված է «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի չարաշահումների հետ, սակայն այդ ժամանակ ընկերությունը ղեկավարել է Սևակ Արծրունին (վերջինս ութ տարի որպես Հարթունյան ընտանիքի ներկայացուցիչ է հանդես եկել, իր գործունեության ութ տարիների ընթացքում համակարգել է աշխատանքը` մինչև 2010 թ. սեպտեմբերի 23-ը, երբ գրավոր հրաժարական է ներկայացրել ), որից հետո ընկերությունը ղեկավարել է Նարեկ Հարթունյանը:

 

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply