Գլխավոր դատախազն ընդունել է մագիստրոսներին 09.12.2011

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 9, 2011 15:12

ՀՀ  գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Երեւանի «Մանց» համալսարանի  իրավագիտության ամբիոնի` 2011 թվականի մագիստրատուրայի շրջանավարտներին:

Նշված ամբիոնն այս տարի ավարտել է 7 ուսանող, որոնցից 5-ը՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, մյուս երկուսն ընտրել են քաղաքացիաիրավական ուղղվածությունը:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ գլխավոր դատախազը հույս հայտնեց, որ նրանք իրենց մասնագիտական գիտելիքները կուղղորդեն իրավական մտքի զարգացմանն ու իրավական պետության կայացմանը՝ կոչ անելով մշտապես հետամուտ լինել իրենց ինքնակրթությանն ու վերապատրաստմանը:

«Որքան էլ համալսարանում լավ սովորեք, ստանալով ակադեմիական կրթություն եւ ձեռք բերելով իրավագիտության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ, որպես պրոֆեսիոնալ եւ գործող իրավաբան` պարտավոր եք  հետամուտ լինել ձեր գիտելիքների զարգացմանը, պարբերաբար մասնակցեք վերապատրաստումների եւ հետեւեք օրենսդրական դաշտի փոփոխություններին:  Այլապես կդադարեք լինել  պրակտիկ իրավաբաններ`դառնալով իրավաբանության պատմության մասնագետներ»,- ասել  է ՀՀ գլխավոր դատախազը եւ հորդորել լինել հետեւողական, սկզբունքային իրենց գործունեության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազության ընդհանուր կառուցվածքը, գործառույթներն ու աշխատանքի ընդունվելու ընթացակարգը:

Ա. Հովսեփյանը, ով նաեւ գլխավորում է «Մանց» համալսարանի «Քրեաիրավական մասնագիտացում» առարկայի պետական ավարտական քննական հանձնաժողովը, հաստատել է ավարտական քննությունների արդյունքները եւ մագիստրոսներին նվիրել իր հեղինակած գրքերը:

 

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply