Հեղինե Բիշարյանը չմանրամասնեց` ո՞ր խնդիրների դեպքում միասնական դաշինքը հնարավոր կլինի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 9, 2011 15:17
Ընտրություններին կոալիցիայի հետ միասնական ցուցակով հանդես գալու հավանականության վերաբերյալ ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ դա բամբասանք է, ևնման քննարկումներ չեն եղել: «Մենք արդեն ասել ենք, որ եթե երկրի առաջ հարցեր ծառանան, այդ դեպքում միասնական դաշինքը հնարավոր է»,-հայտարարեց նա` չմանրամասնելով, թե հատկապես որ հարցերի դեպքում հնարավոր կլինի դա,-հենց նման խնդիրներ առաջանան, կնշենք»:

Հեղինե Բիշարյանն անդրադարձավ նաև ՕԵԿ-ի անդամակցությանը` Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը: «Բոլորն էլ գիտեն, որ Արթուր Բաղդասարյանը մշտապես դավանել է եվրոպական արժեքներին,-ասաց նա,- այն արժեքները, որոնք կարող են փոխել մեր ժողովրդի կյանքը, մենք փորձել ենք բերել ու տեղայնացնել»:

 

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply