Սարսափելի հրդեհ Կալկաթայում. հիվանդանոցում 73 մարդ է ողջակիզվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 9, 2011 14:44

Կալկաթայի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով  զոհերի թիվը  հասել 73-ի: Ավելի վաղ  հայտնի էր 40 մահացածների մասին: Հրդեհի հետ մարտնչում են  25-ից ավել  հրշեջ  հաշվարկներ:

Նախնական տեղեկատվության համաձայն հրդեհը  բռնկվել է հիվանդանոցի նկուղում,  հետո  կրակն ու ծուխը տարածվել են վերին հարկեր: Բժշկական հաստատության հիվանդները , որոնցից շատերը վերակենդանացման բաժնում էին, ծխախեղդ են եղել:

Հիվանդանոցի ղեկավարության նկատմամբ սկսվել է հետաքննություն: Բացի այդ,  Արևմտյան Բենգալիա նահանգի գլխավոր նախարար Մամատա Բաներջին խոստացել է զոհվածների ընտանիքներին փոխհատուցել մինչև 300 հազար հնդկական ռուպի  (մոտ 5 հազար դոլար)  և օգնել նրանց աշխատանք գտնել,եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply