Չեբոկսարացին փորձում է ապացուցել, որ ինքը Կլաուդիա Շիֆերի աղջկա հայրն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 9, 2011 14:13

Չեբոկսարիի բնակիչ (Չուվաշիա) Ալեքսանդր Գավրիլովը  փորձում է դատարանի միջոցով ապացուցել, որ աշխարհահռչակ մոդել Կլաուդիա Շիֆերի աղջկա հայրն է : Նա պնդում է , որ գեղեցիկ օտարերկրուհու հետ ծանոթացել է սոցիալական ցանցում  2009թ  հունիսին :

«Интерфакс» -ը,  հենվելով Չեբոկսարիի ԶԼՄ-ների տեղեկատվությանը, հաղորդում է , որ իբր որոշ ժամանակ անց Կլաուդիա  Շիֆերը 5 օրով Մոսկվա է եկել: Աղջկա հետ հանդիպելու համար տղամարդը տուն է վարձել: Միասին նրանք 4օր մնացել են այդ տանը: Հետո արտասահմանցի հյուրը մեկնել է իր հայրենիք և այլևս կապի մեջ չի  մտել: Բայց երբ մամուլում լուր է տարածվել   Կլաուդիա Շիֆերի հղիության մասին, Գավրիլովը հասկացել է , որ իր հյուրը և մոդելը  նույն կինն են:

2010թ ծնված Կլաուդիայի աղջկան Ալեքսանդրը համարում է իր  երեխան: Նա դիմել է  Չեբոկսարիի  Կալինինի շրջանային դատարան`պահանջելով գենետիկ փորձաքննություն:

Կալինինի շրջանային դատարանում պարզել են, որ  տվյալ գործի կապակցությամբ  նրանք պաշտոնական  տեղեկատվություն չեն տարածել: Հայրությունը  հաստատելու  ֆեդերալ օրենքի  համաձայն անչափահասների իրավուքներին ու օրինական հետաքրքրություններին  առնչվող գործերը գաղտնի բնույթ են կրում:

Թոփ մոդել Կլաուդիա Շիֆերն ունի երեք երեխա, նա ամուսնացած է բրիտանական պրոդյուսեր և կինոռեժիսոր Մետյու Վոնի հետ:

 

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply