Ամփոփելով արդյունքները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 9, 2011 14:12

Այսօր Երևանում անցկացվեց համահայկական խաղերի համաշխարհային  կոմիտեի  նիստը: Կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ամփոփեց օգոստոսի 14-21-ը կայացած  Համահայկական 5-րդ խաղերի արդյունքները: Ստուգատեսին մասնակցել են  3240 մարզիկ-մարզուհիներ: Նրանք ներկայացրել են 125 քաղաքներ:

Համահայկական խաղերի ընթացքում որևէ տհաճ միջադեպ չի գրանցվել, ինչը  Զաքարյանը համարեց Հայաստանի ոստիկանության աշխատակիցների մեծ աշխատանքի արդյունք: Տեղեկացվեց, որ մրցումների անցկացման համար տարբեր աղբյուրներից հավաքվել Էր 206 միլիոն դրամ, որից 80 միլիոնը հատկացրել Էր պետութունը: Զաքարյանը կարևորեց, որ այդ գումարից ծախսվել Է ընդամենը 31 միլիոնը, մնացածը վերադարձվել Է պետբյուջե: Ի դեպ, հովանավորներից ստացված գումարից 20 միլիոն դրամը նույնպես պահպանվել Է և կօգտագործվի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետագա աշխատանքների համար: Զաքարյանը շնորհակալություն հայտնեց մրցումների բոլոր հովանավորներին:

Հավելենք, որ Հայաստանի նախագահի հրամանագրով 5-րդ խաղերի բարձր մակարդակով կազմակերպման ու անցկացման համար 10 մարդ արժանացել է շնորհակալագրերի:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply