Թուրքիայում տեսախցիկը ֆիքսել է ավտոմեքենա թալանողների նոր մեթոդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 9, 2011 13:10

Ստամբուլում տեղադրված անվտանգության տեսախցիկները ֆիքսել են ավտոմեքենաներ թալանելու նոր մեթոդը, որը զարմացրել է ոստիկաններին։

Հանցագործների մեքենան մոտենում է մզկիթի մոտ կայանված մեքենաներին, որոնց տերերը մտել են մզկիթ։ Այնուհետ գողերից մեկը շուրջն է նայում, երկրորդը բացում է իրենց մեքենայի դուռը՝ փակելով օտար մեքենայի դուռը բացելու գործընթացը, իսկ երրորդ անձն այդ ընթացքում բացում է մեքենայի դուռը, բեռնախցիկը եւ մաքրելով եղած թանկարժեք իրերը՝ արագ հեռանում դեպքի վայրից։

Նշվում է, որ հանցագործներին հաջողվել է մեկ օրում նման մեթոդով թալանել մզկիթ մտած 3 անձի մեքենաներ, որոնցից մեկի մեջ եղել է խոշոր գումարով դրամապանակ։

Bu video Adobe Flash Player’ın son sürümünü gerektirmektedir.

Adobe Flash Player'ın son sürümünü indirin.

 


NEWS.am

 

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply