Լիբանանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 9, 2011 13:47

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանն այսօր առավոտյան  այցելեց Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծաղկեպսակ դնելուց հետո նա մեկ րոպե լռությամբ հարգեց նահատակների հիշատակը:

Ցեղասպանության թանգարան – ինտիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Լիբանանի նախագահին ներկայացրեց փաստեր` ցեղասպանության պատմությունից, ինչպես նաև թանգարանի գործունեությունը:

Ծիծեռնակաբերդից Միշել Սլեյմանը ժամանեց ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ երկկողմ բանակցություններից հետո համատեղ ասուլիս տեղի կունենա:

Այցի շրջանակներում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն:

 

Դիտվել է 764 անգամ:
Print Friendly

Leave a Reply