Հայտնաբերվել է 2,8 և 4.4 գրամանոց երկու փաթեթ` կանեփանման զանգվածով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 9, 2011 13:40

Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.10-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության   ծառայողները թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտից բերման են ենթարկել երեք երիտասարդի:
Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 2,8 և 4.4 գրամանոց երկու փաթեթ` կանեփանման զանգվածով, 0,7 գ դեղնականաչավուն զանգված` ծխախոտատուփի մեջ, ինչպես և գաղտնի փականով  դանակ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Դիտվել է 666 անգամ:
Print Friendly

Leave a Reply