Տիգրան Սարգսյանն ընդունել է Չարլս Լոնսդեյլին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 9, 2011 13:35

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլս Լոնսդեյլին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Կարծում եմ, Դուք բավականին մեծ ջանքեր եք ներդրել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման և խորացման համար: Այդ գործում մեծ է նաև Ձեր անձնական ներդրումը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը նշել է, որ այս ընթացքում մեր երկրում բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվել տարբեր ուղղություններում: «Համոզված եմ, որ առաջիկայում ևս կտեսնեմ Ձեր երկրի առաջընթացը: Մեծ Բրիտանիան մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ»,- ասել է Չարլս Լոնսդեյլը: Նա տեղեկացրել է, որ մի քանի բրիտանական ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մեր երկրում ընթացող բարեփոխումներին և այլ հարցերի:
Վարչապետը հաջողություն է մաղթել դեսպանին՝ իր հետագա գործունեության մեջ:

 

 

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply