Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը և Սասուն Միքայելյանը զրկվել են պատգամավորական մանդատից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2009 17:56

Սասուն Միքաելյան, Միասնիկ Մալխասյան, Հակոբ ՀակոբյանԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը և Սասուն Միքայելյանն այսօր,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմամբ, զրկվել են պատգամավորական մանդատից:

ԿԸՀ-ն նաև որոշում է ընդունել, ըստ որի՝ դեկտեմբերի 6-ին արտահերթ պատգամավորական ընտրություններ են կազմակերպվելու Երևանի թիվ 8 ընտրատարածում (որտեղից պատգամավոր էր ընտրվել Հակոբ Հակոբյանը) և Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում (այս ընտրատարածքից էր ընտրվել Սասուն Միքայելյանը):

Իսկ Մյասնիկ Մալխասյանին ԱԺում կփոխարինի Հովհաննես Սահակյանը, ով ՀՀԿ համամասնական ցուցակում հաջորդում է Մալխասյանին:

Դիտվել է 1746 անգամ:
Print Friendly

Leave a Reply