Ավտոպատահարներ հանրապետությունում`բարեբախտաբար զոհեր չկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 9, 2011 11:50

Դեկտեմբերի 8-ին  ժամը 22.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գալշոյան փողոցի թիվ 12 շենքի բակում տեղի է ունեցել ավտոպատահար. հնարավոր է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում շրջվել է «Գազել» մակնիշի 4066 Տ պետհամարանիշի (թիվ 123 երթուղային տաքսի) ավտոմեքենան:

Տեղում գազի արտահոսք չի նկատվել:

Նույն օրը` ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցում (Րաֆֆի փողոցի թիվ 5 տան հարակից) այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.55-ին, մարվել` 23.37-ին:

Դեռևս չբացահայտած հանգամանքներում իրար են բախվել «ՈՒԱԶ» մակնիշի 36 ՕԼ 086 պետհամարանիշի և «Գազել» մակնիշի (բեռնատար) 843 ՏՍ 36 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից ամբողջությամբ այրվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենայի խցիկը:

Նույն օրը` ժամը 23.42-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում`Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում ճանապարհի երթևեկելի մասից դուրս է եկել և շրջվել Ա.Գաբրիելյանին պատկանող «Աուդի Ա-4» մակնիշի 20 ՕՍ 771 պետհամարանիշի ավտոմեքենան:

Տեղում վառելիքի արտահոսք չի նկատվել, զոհեր և տուժածներ չկան:

 

 

 

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply