Հայաստանում երեկ տասը հրդեհ է գրանցվել և հեկտարներով խոտածածկ տարածքներ են այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 9, 2011 11:46

Դեկտեմբերի 8-ին`ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզում` Իջևան քաղաքի «ՃԱՆՇԻՆ» ՓԲԸ-ում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.50-ին, մարվել`14.03-ին:

Գլանատակառում այրվել է մոտ 2 տ մազութ:

Նույն օրը`ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է  ժամը 14.25-ին, մարվել`14.53-ին:

Այրվել է 4000 քմ մակերեսով բուսածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 15.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Սպիտակ քաղաքի Տ.Սիմոնյան փողոցի կենտրոնական մասում (Տոխոլաշեն թաղամաս) այրվում է Էլ. սյուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.15-ին, մարվել`15.25-ին:

Մասամբ այրվել են էլ. սյուն և խոտածածկ տարածք 4000 քմ մակերեսով:

Նույն օրը`ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում`Վանաձոր քաղաքի Լենինգրադյան Առափնյա 2-րդ թաղամասում    այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.08-ին, մարվել`16.40-ին:

Այրվել է 2500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը` ժամը 16.31-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում գտնվող «Ջեներալ Տրանս Վորլդ» ՄՔ ՓԲԸ-ի տարածքում (նախկին «Անվադողերի» գործարան) այրվում է ծծումբ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.06-ին, մարվել`17.19-ին:

Ծծումբի պահեստում այրվել են ծծումբի պարկեր (30 քմ):

Նույն օրը` ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ-Առինջ ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող ջերմոցների կաթսայատանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է կաթսայատան առաստաղի ջերմամեկուսիչ շերտը`10 քմ մակերեսով:

Նույն օրը` ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավանք  թաղամասից հյուսիս-արևելք ընկած անտառային սարալանջը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել`19.22-ին:

Այրվել է 1,5 հա խոտածածկ տարածք:

Դեկտեմբերի 9-ին`ժամը 03.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում` Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտ այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.30-ին, մարվել`03.40-ին:

Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը` ժամը 07.07-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի  Սևան քաղաքում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.10-ին, մարվել`07.40-ին:

Այրվել են Մ.Ասատրյանին պատկանող առանձնատան տանիքի փայտյա կառուցատարերը:

Նույն օրը` ժամը 20.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում այրվում են Դսեղ, Եղեգնուտ, ՈՒրասար, ՈՒռուտ և Յաղդան գյուղերին հարակից սարերի խոտածածկ տարածքները:

Հրշեջ-փրկարարները` անտառտնտեսության ղեկավարության և գյուղապետերի հետ միասին, իրականացրել են տարածքների հետախուզում:

Հրդեհաշիջման և հրդեհի վերահսկման աշխատանքներն իրականացվում են անտառտնտեսության աշխատակիցների և գյուղերի բնակիչների կողմից՝ գյուղապետերի ղեկավարությամբ:

 

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply