Խարդախության, ծեծի և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներովբերման են ենթարկվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 9, 2011 11:41
Դեկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ին, Նյու-Յորք-Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են  ենթարկել 32-ամյա մի տղամարդու, որը 2010 թ. մարտի 11-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09.00-ին,  ոստիկանության ծառայողները  «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 37-ամյա մի տղամարդու, որը օգոստոսի 30-ից ՌԴ Օրենբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 22.00-ին,  ոստիկանության  ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից  բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 33-ամյա մի տղամարդու , որը հուլիսի 27-ից ՌԴ Կարաչաևո-Չերկեսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply