Կառավարական պատվիրակությունը Մոսկվայում է. Հակաճգնաժամային հիմնադրամը կսկսի գործել այս տարի
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 9, 2009 19:31
Կառավարական պատվիրակությունը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Մոսկվայում է` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 23-րդ նիստին: Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում ներկայանում է դիտորդի կարգավիճակով։
ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ ստեղծելու մասին» պայմանագիրը: Հաստատել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված համատեղ միջոցառումների ծրագիրը։ Հակաճգնաժամային հիմնադրամը կսկսի գործել արդեն 2009թ.-ին։
2009թ.-ին կգործի նաեւ ԵվրԱզԷՍ-ի Բարձր տեխնոլոգիաների կենտրոնը, որի հիմնական նպատակն է աջակցել գիտատեխնիկական գործունեության զարգացմանը։






Facebook
Tweet This
Email This Post
