ԱՄՆ ՄԶԳ-Ն ՏՈՆՈՒՄ Է ԻՐ հիսուներորդ տարելիցը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 9, 2011 11:28

Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայատանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, ՀՀ փոխվարչապետ  Արմեն Գևորգյանը և այլ հյուրեր նշեցին ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հիմնադրման 50-րդ տարելիցը:

 

Իր խոսքում ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման նշեց. “ Վերջին քսան տարիների  ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատել է հայաստանցիների հետ`կառավարության հաշետվողականության և  թափանցիկության խթանման, գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաև երկիրը տարածաշրջանային և միջազգային առումով ավելի մրցունակ դարձնելու ուղղությամբ: Մեր ծրագրերը Հայաստանին օգնել են բարելավել հիմնական հանրային ծառայությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսին են  ջրային պաշարներն ու էներգետիկան, առավել լավ ուղիներ մշակել  խոցելի բնակչությանը  սոցիալական ծառայությունների տրամադրման համար և բարեփոխել առողջության առաջնային պահպանման ծառայությունները”:

 

1961 թվականի  նոյեմբերի 3-ին ԱՄՆ Նախագահ Ջոն Ֆ. Քենեդին հիմնադրեց ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ)` որպես այլ երկրներին երկարաժամկետ տնտեսական և սոցիալական զարգացման օժանդակության տրամադրող առաջին գործակալություն: Այսօր ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցները աշխատում են ավելի քան 110 երկրներում:

 

Գործակալության  օժանդակության ծրագրերը Հայաստանում սկսվեցին  1980-ականների վերջին` 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անհապաղ կարիքները հոգալուն ուղղված մարդասիրական օգնությամբ: Որպես այս  օժանդակության մաս 6800-ից ավել ընտանիքների տրամադրվեցին բնակարաններ երկրաշարժից տուժած Շիրակում և Լոռիում, իսկ 120 տարածք մաքրվեց` հետագա հանրային օգտագործման համար: Այդ ժամանակներից ի վեր Առաքելությունը կենտրոնացել է  երկրի երկարաժամկետ զարգացման շուրջ և սերտորեն համագործակցում է  Հայաստանի կառավարության, մասնավոր բիզնեսների, հասարակական կազմակերպությունների, ԱՄՆ Կառավարության այլ գործակալությունների և միջազգային դոնոր կազմակերպությնների հետ` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, տնտեսական աճն ու տարածաշրջանային ինտեգրացումը խթանելու նպատակով:

 

Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում իրականացնում է շուրջ 30 ծրագիր ժողովրդավարական  կառավարման, տնտեսական աճի, սոցիալական պաշտպանության, առողջապահության և հայ-թուրքական  միջսահմանային  հարաբերությունների ոլորտում:  Վերջին երկու տասնամյակների ընթացքում  Առաքելությունը տրամադրել է ավելի քան 1,3 միլիարդ դոլարի օժանդակություն` Հայաստանի ժաղովրդի բարեկեցությանն ուղղված զարգացման ծրագրերի միջոցով:

 

 

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply