Էդուարդո Էռնեկյանն ընդլայնում է բիզնեսը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 9, 2011 11:17

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հրամանագրով արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանի ընկերությանն է թույլատրվել կառավարել «Նատալ» քաղաքացիական օդանավակայանը:

Ինչպես հայտնում է «Ազատությունը», արգենտինահայ մեծահարուստ, բարերար Էդուարդո Էռնեկյանը մեծ կարեւորություն է տալիս այս գործարքին, քանի որ Բրազիլիայում է տեղի ունենալու ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությունը:

Էռնեկյանի խոսքով՝ բրազիլական շուկա մուտք գործելը մեծ մարտահրավեր է աշխարհում արդեն 48 օդանավակայաններ վերահսկող իր  ընկերության համար:

«Ազատության» տվյալներով՝ Էռնեկյանը 280 միլիոն դոլարով նաեւ ձեռք է բերել Արգենտինայի Արդյունաբերական բանկը: Գործարքը, սակայն, ենթակա է երկրի Կենտրոնական բանկի վավերացմանը:

 

NEWS.am

 

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply