Նախագահ Բակո Սահակյանը բնակարանային քաղաքականությունը համարել է երկրի սոցիալական քաղաքականության կարեւոր բաղադրամասերից մեկը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 9, 2011 11:10

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ դեկտեմբերի 8-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` բնակարանային քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:
Հատուկ ուշադրություն է դարձվել զոհված զինծառայողների բնակարանային խնդիրների եւ <<Արցախ>> թաղամասի շինարարության հետ կապված հարցերին:
Նախագահ Սահակյանը բնակարանային քաղաքականությունը համարել է երկրի սոցիալական քաղաքականության կարեւոր բաղադրամասերից մեկը, որից մեծապես կախված է վերջինիս արդյունավետ իրականացումը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply