ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատճառել են մարմնական վնասվածքներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 9, 2011 11:07
Դեկտեմբերի 8-ի երեկոյան, ժամը 21.40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները Չարենցի և Մխիթար Հերացի փողոցների գետնանցման հատվածից բերման են ենթարկել երեք երիտասարդի, ովքեր ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հավաքված քաղաքացիների նկատմամբ` շուրջ 15 րոպե խախտել են հասարակական կարգն ու հայհոյել, քաշքշել և հարվածներ են հասցրել այնտեղ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Նշված միջադեպից առաջ տեղի էր ունեցել այս ճանապարհատրանսպորտային պատահարը. ժամը 21.10-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մխիթար Հերացու փողոցում բախվել  էր «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` «ՎԱԶ-21134» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաների: Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply