Հնագույն գերգիշատիչի տեսողությունը վատը չէր մորեխի տեսողությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2011 23:59

Մոլորակի վրա մոտ 515 միլիոն տարի առաջ բնակված արարածի  լավ պահպանված, քարացած աճյունը հայտնաբերել են Ադելաիդայի համալսարանի (University of Adelaide) և  Հարավավստրալական  թանգարանի (South Australian Museum) հնէաբանները:

Հնագույն գիշատիչի աճյունը `Anomalocaris, որը ժամանակակից հարյուրոտնուկների  ազգականն է,  այն ժամանակաշրջանի կերակրի շղթայի գագաթնակետն է  (ավելի վաղ գիտնականները արդեն գտել էին այդ տեսակի քարացած ներկայացուցիչներին):

Գիտնականներին հետաքրքրել է կենդանու մեծ աչքերը`գլխից կանգնած «ոտիկներով»:

Մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հնագույն գիշատիչի ամեն աչքի մեջ կար մոտավորապես 16 հազարական վեցանիստ ոսպնյակ:  Տեսականորեն Anomalocaris տեսնում էր այնքան լավ , ինչպես ժամանակակից թիթեռներն ու ծղրիդները: Այդ ամենը ցույց է տալիս, որ Anomalocaris –ը լուրջ վտանգ էր որդերի տրիլոբիտների համար:

Nature ամսագրի հոդվածում հեղինակները ենթադրում են , որ կենդանու հատկությունները կարող էին առաջանալ գիշատիչների միջև «սպառազինությունների մրցավազքի» արդյունքում:

 

 

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply