Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2011 20:35

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Սկապինին շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ողջունելով դեսպանին և շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար, Տարոն Մարգարյանն ընդգծել է հայ –իտալական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը: Խոսելով Երևանի և իտալական քաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին, Տարոն Մարգարյանը կարևորել է այդ հարաբերությունների ընդլայնման և առավել գործնական հիմքերի վրա դնելու, իտալական այլ քաղաքների հետ նույնպես գործընկերային հարաբերությունների ձևավորման հեռանկարները£ Այս համատեքստում քաղաքապտն առանձնացրել է առաջիկայում Հայաստանի Հանրապետության նախագահի Իտալիա կատարելիք այցի շրջանակում  Վենետիկի քաղաքապետի հետ երկու քաղաքների համագործակցության և Երևանն ու Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ արձանագրության ստորագրումը. “Քաղաքապետարանը ակնկալում է նաև Ձեր և Իտալիայում Հայաստանի  հանրապետության դեսպանի աջակցությունը  գործընկերային կապերի հաստատման, քաղաքային տնտեսության  կառավարման ոլորտներում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, տարբեր ծրագրերում ընդգրկելու և համագործակցության այլ հարցերում”,– նշել է Տարոն Մարգարյանը:

“Մենք բավական շատ նմանություններ ու ընդհանրություն ունենք, ուստի պետք է կարողանանք այդ ամենն օգտագործել գործնական հարաբերություններն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ”,– նշել է դեսպան Սկապինինª  իր հերթին առանձնացնելով Երևանի և իտալական քաղաքների հաջողված համագործակցության մի քանի  ոլորտներ£ Կարևորելով Վենետիկի հետ հարաբերությունների զարգաման հեռանկարը, դեսպանը նշել է, որ Իտալական տնտեսության մեջ կարևոր դեր ունեցող Վենետոյի նահանգը նույնպես, որպես գորընկերոջ,  հետաքրքրված է Հայաստանով և այս ասպարեզում նույնպես գործակցության զարգացման հեռանկարները քիչ չեն:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել իտալական կողմի հետ պայմանավորվածություններն ու ծրագրերը և  պատրաստ է էլ ավելի զարգացնելու ու ընդլայնելու համա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

 

 

 

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply